Ախտորոշում
Սպերմագրամա. urolog.am
Նախապատրաստում
Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7 օր։ Հետազոտությունից առաջ` մեկ շաբաթվա ընթացքում, չի կարելի ալկոհոլ ընդունել։ Քննության համար սերմնահեղուկ չի վերցրվում մրսածության կամ այլ սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև` շագանակագեղձի մերսումից անմիջապես հետո։ Հետազոտության նյութը վերցնում են ձեռնաշարժության միջոցով։ Պահպանակի կիրառումն անթույլատրելի է (քսանյութում առկա են սպերմիցիդ նյութեր)։ Անհրաժեշտ է ներկայացնել հավաքված էյակուլատը հերմետիկորեն փակ տարայի մեջ՝ ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում, բացառելով վերջինիս գերսառեցումը 20°С-ից ցածր ջերմաստիճանում։ Տարայի վրա հարկ է նշել հիվանդի Ա.Ա.Հ., սերմնահեղուկը վերցնելու ամսաթիվը և ժամանակը, սեռական հարաբերության բացակայության ժամկետը (օրերով)։
- Անվանումը՝ սերմնահեղուկի հետազոտում անալիզատորով
- Հետազոտության նյութը՝ սերմնահեղուկ
- Հետազոտության եղանակը՝ մակրոսկոպիկ, մանրադիտակային և հետազոտում ավտոմատ անալիզատորով
Նկարագրություն
Սերմնահեղուկի քանակական, որակական և ձևաբանական ցուցանիշների որոշում՝ սերմնաբջիջների կոնցենտրացիայի, ձևի և շարժունակության գնահատմամբ։
Սերմնահեղուկի քննությունը (սպերմոգրամման) էյակուլատի հետազոտման լաբորատոր եղանակ է` տղամարդու սերմնահեղուկի պտղաբերության հնարավորությունները գնահատելու և սեռական համակարգի հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու համար։ Սպերմագրամա նշանակում են անպտղության կասկածի դեպքում, սերմնահեղուկի դոնորներին և նրանց, ովքեր պլանավորում են սերմնահեղուկի կրիոկոնսերվացիա։ Հետազոտվում են էյակուլատի մակրոսկոպիկ ցուցանիշները (ծավալը, գույնը, էյակուլատի մածուցիկությունը և հեղուկացման ժամանակը, ph), հաջորդում է մանրադիտակային քննությունը, որի ժամանակ որոշում են սերմնահեղուկի բջջային տարրերի բնութագրերը, հատկապես սերմնաբջիջների քանակը, շարժունակությունը, ձևաբանական բնութագրերը, լեյկոցիտների քանակը և տեսակները, սպերմատոգենեզի ոչ հասուն բջիջների քանակը, ինչպես նաև տեսակները և այլն։
Սպերմատոզոիդների քանակը և որակը գնահատում են սերմնահեղուկի համակարգված և ավտոմատացված անալիզատորով՝ ներկառուցված տեսախցիկով և պատկերի վիզուալիզացիայի համակարգով։
Հետազոտության իրականացման ցուցումները.
- տղամարդկանց անպտղության ախտորոշում,
- արտամարմնային բեղմնավորման և սերմնահեղուկի ինտրացիտոպլազմիկ ներարկման նախապատրաստում։
Նորմայի մակրոսկոպիկ ցուցանիշները
Սպերմaգրամայի նորմայի ցուցանիշները որոշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ)։ Դրանք ներառել են հետևյալ կետերը.
- ստացված սերմնահեղուկի ծավալը պետք է լինի 2 մլ-ից ավելի,
- ստացումից անմիջապես հետո սերմնահեղուկը մածուցիկ է,
- ջրիկացումը տեղի է ունենում առավելագույնը 30 րոպե անց,
- մածուցիկությունը 2 սմ-ից ավելի չէ, այսինքն, սերմնահեղուկը ապակե փայտիկի օգնությամբ կարելի է այդ հեռավորության վրա ձգել դեպի վեր,
- սպիտակամոխրագույն,
- ինքնատիպ հոտ,
- рh ցուցանիշը` 7,2 – 8,0, ինչը ցույց է տալիս սերմնահեղուկի հիմնային ռեակցիան,
- Էյակուլատը պղտոր է, սակայն լորձ պետք է չպարունակի։
Մանրադիտակային հետազոտության նորման
Մակրոսկոպիկ ցուցանիշները որոշվում են նյութի արտաքին զննման ժամանակ։ Հետազոտության մանրադիտակային եղանակների օգնությամբ որոշում են նորմալ սպերմագրամայի հետևյալ ցուցանիշները.
- մեկ մլ էյակուլատում պետք է պարունակվի առնվազն 20 մլն սերմնաբջիջ, ընդ որում, ստացված նյութում պետք է լինի առնվազն 40 մլն արական սեռական բջիջ,
- ակտիվ շարժուն պետք է լինի առնվազն քառորդ մասը (25%) ,
- անշարժ սերմնաբջիջները պետք է լինեն կեսից քիչ (50% և քիչ),
- ագլյուտինացիա և ագրեգացիա (սոսնձում և մեծ կուտակումների առաջացում) պետք է չլինեն,
- լեյկոցիտների նորման` 1 մլն-ից ոչ ավելի,
- նորմալ սպերմատոզոիդները պետք է կազմեն բոլոր բջիջների կեսից ավելին (50%),
- գլխիկի նորմալ կառուցվածքով (մորֆոլոգիայով) սերմնաբջիջները կազմում են 30%-ից ավելին,
- էյակուլատում պետք է լինի սպերմատոգենեզի 2-4% բջիջ (սեռական բջիջների ոչ հասուն նախնիները)։
Եթե հետազոտության բոլոր ցուցանիշները համապատասխանում են ռեֆերենտ արժեքներին, էյակուլատի այդպիսի վիճակը կոչում են «նորմոսպերմիա» կամ «նորմոզոոսպերմիա» տերմինով։
Օլիգոզոոսպերմիայի դեպքում սերմնաբջիջների կոնցենտրացիան ցածր է ռեֆերենտային մակարդակից։
Ասթենոզոոսպերմիայի դեպքում սերմնաբջիջների շարժունակությունը ցածր է ռեֆերենտային մակարդակից։
Տերատոզոոսպերմիայի դեպքում ձևաբանորեն նորմալ սերմնաբջիջների տոկոսը ցածր է ռեֆերենտային մակարդակից։
Ազոոսպերմիա՝ էյակուլատում սերմնաբջիջների բացակայություն։
Ասպերմիա՝ էյակուլատում ո՛չ միայն սերմնաբջիջների, այլ նաև սպերմատոգենեզի ոչ հասուն բջիջների բացակայություն։
Էյակուլատում սերմնաբջիջների քանակի նվազման գլխավոր պատճառներն են.
- էնդոկրին խանգարումները (շաքարային դիաբետ, մակերիկամների և վահանաձև գեղձի դիսֆունկցիա, սեռական գեղձերի թերզարգացում, հիպոթալամոհիպոֆիզար կարգավորման խանգարում),
- միզասեռական օրգանների հիվանդություններ (վարիկոցելե, օրխիտ, պրոստատիտ, սեռական օրգանների վնասվածքներ),
- գենետիկ խանգարումներ (օրինակ` Կլայնֆելտերի համախտանիշ),
- թույների ազդեցություն (ալկոհոլ, հորմոններ, քնաբեր միջոցներ),
- տենդային վիճակ,
- բարձր արտաքին ջերմաստիճան։
Սերմնաբջիջների ցածր շարժունակության պատճառներն են.
- սեղմող սպիտակեղենի կրում,
- ծխախոտ և ալկոհոլիզմ,
- ավիտամինոզ,
- սթրեսներ,
- քսուկների օգտագործում,
- նստակյաց աշխատանք,
- էլեկտրամագնիսական ալիքներ և իոնիզացնող ճառագայթում,
- հակաբիոտիկներով բուժում:
02.03.2020 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ